Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը յոթ ամսում կազմել է 5,8 մլրդ դրամ` ավելանալով 19,8%–ով

16.08.2013 14:58
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը յոթ ամսում կազմել է 5,8 մլրդ դրամ` ավելանալով 19,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–հուլիս ամիսներին ԱՊՊԱ-ի 30373  փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 5,8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,8 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսների տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 382,3 հազար տրանսպորտային միջոց (9,6% աճ), փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է 30 531 հազար (24,4% աճ), միաժամանակ 296 դեպքի հայտեր չեն բավարարվել։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 205,9 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (աճը` 11,1%) ։

Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի յոթ ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 10,7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելանալով 2 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-ը` 406,68 դրամ) —-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև