Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 3.5 մլրդ դրամ` ավելանալով 5.1%–ով

16.08.2013 15:23
Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 3.5 մլրդ դրամ` ավելանալով 5.1%–ով

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է մոտ 3.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 5.1%–ով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, զուտ շահույթի մեծությամբ Հայաստանի ՎԿ–ների շարքում առաջատար է «Արեգակ» ընկերությունը։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության զուտ շահույթը հասել է մոտ 784.6 մլն դրամի` 2012 թվականի հունվար–հունիսին գրանցված 789.1 դրամի դիմաց (անկումը` 0,6%)։ Զուտ շահույթի համախառն ծավալում «Արեգակին» բաժին է ընկնում դրա մեծության 22.41 տոկոսը։

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են նաև` «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը` 432,8 մլն դրամ ծավալով, աճը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 3,3 անգամ (համախառն զուտ շահույթում բաժնեմասը`12,4%), «Կամուրջը»` 406,4 մլն դրամով, աճը` 71,6% (համախառն զուտ շահույթում բաժնեմասը` 11,61%), «Ազգային հիփոթեքային ընկերությունը»` 281,5 մլն դրամով,  աճը`32,9% (մասնաբաժինը`8,04%) և «Նորվիկը»` 277,9 մլն դրամով, աճը` 45,9% ( բաժնեմասը` 7,94%)։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն։ ($1–ը` 406,68 դրամ)։ –0—


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև