Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 7 ամիսներին կազմել են 4 մլրդ դրամ

16.08.2013 16:45
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 7 ամիսներին կազմել են 4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–հուլիսն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68,7 տոկոսը կամ մոտ 4  մլրդ  դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հաղորդագրության համաձայն` միաժամանակ Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի 7 ամիսներին կազմել է մոտ 5.8 մլն դրամ։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը (1 972,5  մլն դրամի)։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 1335,8 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 739 մլն դրամով։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 21102 է կազմել։

Ինչպես նշվում է Բյուրոյի կայքում, ընդհանուր առմամբ Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է 74 տոկոս, ինչը 2 տոկոսով պակաս է հունվար–հունիսի ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև