ԱԽՏ բորսաները շարունակում են նվազում գրանցել

20.08.2013 14:14
ԱԽՏ բորսաները շարունակում են նվազում գրանցել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 20–ի առուվաճառքները սկսել են ցուցիչների նվազումով` ԱՄՆ ԴՊՀ դրամային հետագա քաղաքականության անորոշության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0.91 տոկոսով` մինչև 13632.96 կետ: Հարավկորեական KOSPI–ն կրճատվել է 0.19 տոկոսով` մինչև 1913.98 կետ։ Ավստրալիական S&P/ASX 200-ն առաջին րոպեներին նույնպես «կարմիր գոտում» է եղել և  կազմել 5112.53 կետ:

Չորեքշաբթի` օգոստոսի 21–ին, կհրապարակվեն հուլիսի 30-31–ին ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեի կայացած նիստի արձանագրությունները, որոնք կարող են լույս սփռել կարգավորիչի հետագա գործողությունների վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև