Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 89.4 մլն դոլար են ձեռք բերել

20.08.2013 14:24
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 89.4 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում օգոստոսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 89.4 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406.37 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6.2 մլն եվրո և ավելի քան 830.6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 539.40 և մեկ ռուբլու դիմաց 12.24 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99.6 մլն դոլար, մոտ 9.2 մլն եվրո և մոտ 89.3 մլն ռուբլի, համապատասխանաբար, 407.57 դրամ, 543.02 դրամ և 12.41 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի օգոստոսի 5-11–ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 28.2 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 38.9 մլն դրամ ($1 –ը` 406,42 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև