Հայաստանում ոսկու գինն աճել է 3,1%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16081,71 դրամ

20.08.2013 16:30
Հայաստանում ոսկու գինն աճել է 3,1%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16081,71 դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3,1 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 479,14  դրամով` օգոստոսի 20–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16081,71 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17480,12 դրամ (520,8 դրամ աճ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի`  գնման գին` 16081.71 (+479.14), բացթողնման գին` 17480.12 (+520.8), արծաթ` գնման գին` 260.99 (+22.56), բացթողնման գին` 283.68 (+24.52),  պլատին`  գնման գին` 18104.55 (+620.07), բացթողնման գին` 19678.86 (+673.99),  պալադիում`  գնման  գին` 8955.06 (+156.58), բացթողնման գին`  9733.76 (+170.2):-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև