ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

20.08.2013 17:00
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26182145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 954 մլն դրամ, որից մրցակցային` 936 մլն 700 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 17 մլն 300 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 723 522 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7912 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8995 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև