Հայաստանի ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

20.08.2013 17:08
Հայաստանի ԿԲ–ն  4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 100 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 240 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 860 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 869 908 665 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8436 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև