«Մուդիս» գործակալությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն. ֆինանսների նախարարություն

21.08.2013 11:59
«Մուդիս» գործակալությունը Հայաստանի  վարկանիշը գնահատել է «կայուն»  Ba2՝ նախորդ տարվա «բացասականի»  փոխարեն. ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի «Մուդիս»-ը Հայաստանի  վարկանիշը գնահատել է «կայուն»  Ba2՝ նախորդ տարվա «բացասականի»  փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

2011թ.-ի նոյեմբերին Moody’s գործակալությունը նվազեցրել էր արտասահմանյան և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը` «կայունից» դարձնելով «բացասական»:

«Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաև բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը նաև վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:

Ավելի վաղ Moody’s գործակալությունից հայտնել էին, որ կվերանայեն Հայաստանի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը դեպի «կայուն»` իր հիմնական առևտրային գործընկերների տնտեսական աճից արտաքին տնտեսության կախվածության ռիսկերի նվազման դեպքում:

Moody’s (Moody’s Investors Service)-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը Moody’s Corporation-ի դուստր ընկերությունն է: Moody’s-ը բանկերի, ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, հավատարմագրված կառավարիչների հիմնադրամների, տարածաշրջանային և տեղական վարչության, պետությունների, միջազգային միությունների պարտքային պարտավորությունների վարկանիշներ է շնորհում: Moody’s-ը նաև կառուցվածքային ֆինանսավորման վարկանիշներ է շնորհում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև