Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 21–ին 406,03 դրամ է կազմել

21.08.2013 17:17
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 21–ին 406,03 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 21-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց  406,03 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5.3 մլն դոլարի (շուրջ  2.15 մլրդ դրամ) 42 գործարք: Միաժամանակ օգոստոսի 21–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Օգոստոսի 21–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 406,27 դրամ, 1 եվրոն`544,56 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև