ՀՀ կառավարությունը շահութահարկից կազատի եվրապարտատոմսերով ներդրումներ իրականացնող ոչ ռեզիդենտներին

22.08.2013 15:01
ՀՀ կառավարությունը շահութահարկից կազատի եվրապարտատոմսերով ներդրումներ իրականացնող ոչ ռեզիդենտներին

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ լրացումներ է կատարել «Շահութահարկի մասին» օրենքում, որի համաձայն, արտարժույթով հայկական պետական պարտատոմսերի ներդրումներից ոչ ռեզիդենտների կողմից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, այդ որոշումն ուղղված է հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների ներդրումների խթանմանը։

ՀՀ կառավարությունն ընթացիկ տարվա օգոստոսի 8–ին տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի ստորագրումը, որոնք հանդես են գալու որպես եվրաբոնդերի առաջին  տեղաբաշխումն իրականացնող ընկերություններ։  Դրանք են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc.։

Ընթացիկ տարվա մայիսին ՀՀ կառավարությունը հաստատել է առաջին եվրաբոնդերի թողարկման հայեցակարգը։ Ենթադրվում է, որ եվրաբոնդերի առաջին թողարկման տեղաբաշխման ծավալը կկազմի 500 մլն դոլար, մարման ժամկետը` 10 տարի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև