ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2–րդ եռամսյակում աճել են 5.88%–ով` մինչև 117.3 մլրդ դրամ

23.08.2013 14:48
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2–րդ եռամսյակում աճել են 5.88%–ով` մինչև 117.3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 117.3 մլրդ դրամ՝ առաջին  եռամսյակի  ընթացքում ավելանալով 6.5 մլրդ դրամով կամ 5.88 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունների մեծությամբ առաջատար է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ն։ 2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ տվյալ կազմակերպության պարտավորությունները հասել են 17.1 մլրդ դրամի` առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 3.34 տոկոսով։ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն պարտավորություններում այս կազմակերպությանը բաժին է ընկնում դրանց մեծության 14.62 տոկոսը։

Համախառն պարտավորությունների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Նորվիկ» ՈՒՎԿ–ն` ավելի քան 16.5 մլրդ դրամով (վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունների 14.06%), «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ն` ավելի քան 16.2 մլրդ դրամով (վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունների 13.78%), «ԱԳԲԱ Լիզինգ» ՈՒՎԿ–ն` ավելի քան 8.8 մլրդ դրամով (7.52%) և «ՍԵՖ Ինտերնեշնըլ» ՈՒՎԿ–ն` ավելի քան 6 մլրդ դրամով (5,16%)։

Վարկային կազմակերպությունների բոլոր պարտավորությունների մոտ 55.15 տոկոսը կենտրոնացված է այդ հինգ կազմակերպություններում, որոնք տվյալ ցուցանիշով առաջատարներն են։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն։($1–ը`406.10 դրամ)  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև