Լոնդոնում ոսկու գինը չորս օրում հասել է առավելագույն մակարդակի` 1374,50 դոլար մեկ ունցիա ոսկու դիմաց

23.08.2013 16:23
Լոնդոնում ոսկու գինը չորս օրում հասել է առավելագույն մակարդակի` 1374,50 դոլար մեկ ունցիա ոսկու դիմաց

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է չորս օրվա առավելագույն մակարդակի։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 0,3 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1374,50 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 19–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն

Ոսկին Լոնդոնում այսօր թանկացել է 4,00 դոլարով` փոփոխվելով ըստ ժամկետային շուկայի ընթացիկ գների ցուցանիշների։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը  Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1371,4-1379,0  դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1374,3 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 22 օտոստոսի– 1370,50 (AM Fix), 1375,50 (PM Fix);
- 21 օտոստոսի – 1360,00 (AM Fix), 1363,00 (PM Fix);
- 20 օտոստոսի – 1365,75 (AM Fix), 1372,50 (PM Fix);
- 19 օտոստոսի – 1375,25 (AM Fix), 1365,00 (PM Fix);
- 16 օտոստոսի – 1360,75 (AM Fix), 1369,25 (PM Fix).

Ոսկին Լոնդոնյան շուկայում շարունակում է վերականգնել հունիսյան կորուստը։ Այսպես, ըստ հունիսի արդյունքների, ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 207,00 դոլարով (-14,7%)։Այդ թվում 2013թ.–ի հունիսի 28–ին այն նվազել է և գրանցել երեք տարվա (2010թ.–ի օգոստոսի 12–ից ի վեր) ամենացածր արժեքը`  1203,25 դոլ/ունցիա։

Սակայն ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը փոքր–ինչ թուլացավ, երբ օգոստոսի 19–ին ոսկու AM Fixing գինը հասավ երկամսյա առավելագույն մակարդակին` 1375,25 դոլար մեկ ունցիայի դիմաց։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև