Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները կես տարում աճել են 11,81%ով` կազմելով 667,9 մլրդ դրամ

24.08.2013 14:20
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները կես տարում աճել են 11,81%ով` կազմելով 667,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2012 թվականի երկրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, տարեսկզբի համեմատ, աճել է 11,81 տոկոսով հունիսի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 667,9 մլրդ դրամ:

2013 թվականի երկրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11,12 տոկոսը (ավելի քան 74,3 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ 25,49% աճ):

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Յունիբանկը`շուրջ 72,6 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը`10,33%), Արդշինինվեստբանկը` ավելի քան 61,4 մլրդ դրամ (աճը`11,66%),, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 57,4 մլրդ դրամ (աճը` 14,55%) և Հայբիզնեսբանկը` 57,3 մլրդ դրամ (անկումը` 15,28%)։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 1 340,9 մլրդ դրամ։

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2 213,9  մլրդ դրամ:

2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ ($1 – 406,08 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև