Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 92,3 մլն դոլար են ձեռք բերել

26.08.2013 10:57
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 92,3 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում օգոստոսի 20-24–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 92,3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,60 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7,9 մլն եվրո և ավելի քան 1 015,3 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 540,43 և մեկ ռուբլու դիմաց 12,20 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,3 մլն դոլար, մոտ 10,9 մլն եվրո և մոտ 103,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 406,75 դրամ, 544,16 դրամ և 12,37 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի օգոստոսի 12-18–ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 33,4 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 38,5 մլն դրամ ($1 –ը` 406,04 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև