ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ բորսաների փակման մասին տվյալների հիման վրա

26.08.2013 12:20
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ բորսաների փակման մասին տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` օգոստոսի 26–ի առուվաճառքները սկսել են ցուցիչների աճով`իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի կայունացման և նախորդ շաբաթվա ամերիկյան առուվաճառքների դրական դինամիկայի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 0,30 տոկոսով` մինչև 13701,80 կետ: Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,43 տոկոսով` մինչև 1878,41 կետ։ Ավստրալիական S&P/ASX 200-ն նույնպես աճով է բացվել` հավաքելով 0,06 տոկոս և կազմել 5127,80 կետ։

Տոկիոյի բորսայի ներդրողներն ակտիվություն են ցուցաբերում շինարարական հատվածում, ինչին նպաստում է սպառողների պահանջարկի խթանման կառավարական քաղաքականությունը։

Արժութային առուվաճառքների բացման ժամանակ ԱՄՆ դոլարի նկատմամբ ճապոնական արժույթի փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 98,72 իեն։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև