Հունաստանի Ֆինանսների նախարարությունը մտադիր է արդեն 2014թ.–ին երկիրը վերադարձնել ֆինանսական շուկա

26.08.2013 15:02
Հունաստանի Ֆինանսների նախարարությունը մտադիր է արդեն 2014թ.–ին երկիրը վերադարձնել ֆինանսական շուկա

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը կարող է արդեն 2014թ.–ի երկրորդ կեսին վերադառնալ ֆինանսական շուկա, կարծում է Հունաստանի Ֆինանսների նախարարության ղեկավար Յանիս Ստուրնարասը։ «Փորձնական մուտքը» տեղի կունենա, եթե հաջորդ տարվա առաջին կեսին Հունաստանը վերադառնա տնտեսության աճին և կկարողանա բյուջեի առաջնային պրոֆիցիտ ցուցադրել, գերմանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում պատմել է Յանիս Ստուրնարասը, գրում է РБК–ն։

«Երկար ընդմիջումից հետո պետական պարտքի առաջին աճուրդի հաջողությունը մեծ հաջողություն կդառնա Հունաստանի համար»,– ասել է Ստուրնարասը` պարզաբանելով, որ ֆինանսական շուկայի «թեստային մուտքը» կարող է տեղի ունենալ 2014թ.–ի երկրորդ կիսամյակում։ Միաժանակ  ի սկզբանե խոսքը վերաբերում է տեղաբաշխման փոքր ծավալի մասին` 3–5 մլրդ եվրո, հնարավոր է ավելի քիչ։

Միաժամանակ Հունաստանի Ֆինանսների նախարարության ղեկավարը կարծում է, որ երկրին պարտքերի մի մասի դուրսգրման երկրորդ փուլ չի պահանջվի, քանի որ Աթենքը` օգնության միջազգային ընթացիկ ծրագրերի շրջանակներում պարտքային ծանրաբեռնվածության մեղմացման այլ միջոցներ ունի։

Ավելի վաղ այսօր Ստուրնարասն ասել է, որ Հունաստանին կարող է ֆինանսական օգնության երրորդ փաթեթը պահանջվել, սակայն նա չի համաձայնի պետական ծախսերի կրճատման նոր պահանջների հարցում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև