Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2.3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16453,06 դրամ

26.08.2013 16:53
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2.3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16453,06 դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2.3 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 371,35 դրամով` օգոստոսի 26–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16453,06 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17883,76 դրամ (403.64 դրամ աճ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`  արծաթ` գնման գին` 276.84 (+15.85), բացթողնման գին` 300.91 (+17.23), պլատին` գնման գին` 18250.05 (+145.5), բացթողնման գին` 19837.01 (+158.15), պալադիում` գնման  գին` 9007.34 (+52.28), բացթողնման գին`  9790.59 (+56.83): ($1 – 406,04 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև