Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 26–ին 406,00 դրամ է կազմել

26.08.2013 18:20
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 26–ին 406,00 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 26-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,00 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5,55 մլն դոլարի (շուրջ 2,25 մլրդ դրամ) 48 գործարք: Միաժամանակ օգոստոսի 26–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Օգոստոսի 26–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 405,92  դրամ, 1 եվրոն` 542,88 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև