Ամերիկյան ցուցիչները նվազել են Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին

27.08.2013 11:31
Ամերիկյան ցուցիչները նվազել են Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի նվազել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարություններից հետո, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արդյունաբերական Dow Jones ցուցիչը կորցրել է 0.43 տոկոս և կազմել է 14946,46 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 0.01 տոկոսով և կազմել է 3657,57 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 0.4 տոկոսով` հասնելով 1656.78 կետի։

Ինչպես հայտնել է Քերին, ԱՄՆ–ն գործընկերների հետ մտադիր է միջազգային հանրությանը Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր ապացույցներ ներկայացնել։ Միաժամանակ, ըստ նրա` Սիրիայի իշխանությունները ոչնչացնում են ապացույցները։ Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, Վաշինգտոնը Սիրիայում գործողությունների մի շարք տարբերակներ է մշակում, այդ թվում` ուժային։

Ավելի վաղ ցուցիչներն աճում էին թույլ վիճակագրական տվյալների ֆոնին, որոնք ներդրողներին ԴՊՀ տնտեսության խթանման ծրագրի փակման հետաձգման հույս էին տալիս։ ԱՄՆ առևտրի նախարարության բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով, երկարատև օգտագործման ապրանքների պատվերների ծավալը երկրում հուլիսին կրճատվել է 7.3 տոկոսով, մինչդեռ սպասվում էր միայն 4–տոկոսանոց կրճատում։

«Եթե այսօր ինչ–որ բան շուկայի համար շարժիչ գործոն է, ապա դա ապրանքների` կանխատեսումներից ավելի վատ տվյալներն են, որոնք կասկածի տակ են առնում ԴՊՀ ծրագրի կրճատման մեկնարկի հավանականությունը»,– Ռոյթերս գործակալությանն ասել է Hugh Johnson Advisors–ի գլխավոր ներդրումային վերլուծաբան Հյու Ջոնսոնը (Hugh Johnson)։

Սպասումներից ավելի դրական էին Դալլասի դաշնային պահուստային բանկի կողմից հրապարակած տվյալներն օկրուգի արդյունաբերության գործարար ակտիվության վերաբերյալ։ Օգոստոսին այդ ցուցանիշն աճել էր մինչև 5 կետ` նախորդ ամսվա 4.4 կետից, մինչդեռ փորձագետները կանխատեսում էին ցուցիչի նվազում մինչև 3.9 կետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև