Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունից հետո ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել

27.08.2013 11:45
Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունից հետո ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 27–ի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով, պատճառը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունն է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն նվազել է 0,62 տոկոսով` մինչև 13551,75 կետ: Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,04 տոկոսով` մինչև 1888,53 կետ։ Ավստրալիական S&P/ASX 200-ն նույնպես նվազել է և կազմել 5131,20 կետ։

Ինչպես հայտնել է Քերին, ԱՄՆ–ն գործընկերների հետ մտադիր է միջազգային հանրությանը Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր ապացույցներ ներկայացնել։ Միաժամանակ, ըստ նրա` Սիրիայի իշխանությունները ոչնչացնում են ապացույցները։ Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, Վաշինգտոնը Սիրիայում գործողությունների մի շարք տարբերակներ է մշակում, այդ թվում` ուժային։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև