Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը II եռամսյակում ավելացել է 4,2%-ով՝ կազմելով 77,7 մլրդ դրամ

27.08.2013 15:54
Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը II եռամսյակում ավելացել է 4,2%-ով՝ կազմելով 77,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է մոտ 77,7 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 3,1 մլրդ դրամով կամ 4,2 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքերում է Բնակարան Երիտասարդներին ՈՒՎԿ-ն: 2013թ.-ի հունիսի վերջին կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 16,8  մլրդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այդ ընկերության մասնաբաժինը կազմում է 21,60 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում նաև ընդգրկվել են՝ Արեգակը՝ ավելի քան 10,5 մլրդ դրամ (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 13,59 տոկոսը), Ազգային հիփոթեքային ընկերությունը՝ շուրջ 10,4 մլրդ դրամ (13,35%), Նորվիկը՝ շուրջ 7,2 մլրդ դրամ (9,32%) և Կամուրջը` ավելի քան 5,2 մլրդ դրամ (6,69%):

2012թ.-ի երկրորդ եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր գրանցվել են Ֆ.Ւ,Կ.Օ.–ում (87,28%), Կիլիկիայում (75,84%-ով), Մալաթիայում (44,43%), Կրեդիտ Կորպում (26,85%) և Կամուրջում (19,90%)։

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարների եռյակում ընդգրկվել են հետևյալ վարկային կազմակերպությունները՝ Բնակարան Երիտասարդներին (15,8 մլրդ դրամ), Ազգային հիփոթեքային ընկերություն (9,2 մլրդ դրամ) և Նորվիկ (ավելի քան 5,6 մլրդ դրամ):

2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 33 վարկային կազմակերպություն։ (1 դոլարը 405,92 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև