ԱԽՏ բորսաներն անկումով են բացվել Սիրիայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին

28.08.2013 11:32
ԱԽՏ բորսաներն անկումով են բացվել Սիրիայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ի առուվաճառքները բացել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի լարվածության աճի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն ընկել է 1.90 տոկոսով՝ մինչև 13285.03 կետ: Հարավկորեական KOSPI-ն կորցրել է 1.12 տոկոս՝ հասնելով 1864,64 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն նվազել է 1.12 տոկոսով՝ հասնելով 5083,50 կետի:

Davidson Cos.–ի գլխավոր ներդրումային ռազմավար Ֆրեդ Դիքսոնի խոսքով` Սիրիայի հակամարտությանը ԱՄՆ–ի միջամտության սպառնալիքները ցանկացած ձևաչափով բավարար են, որ թրեյդերները զիջեն դիրքերը և հեռու մնան առուվաճառքներից։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև