Հայաստանում իրավաբանական անձանց ժամկետային ավանդները 2–րդ եռամսյակում կրճատվել են 9.12%ով` կազմելով 195.1 մլրդ դրամ

28.08.2013 12:54
Հայաստանում իրավաբանական անձանց ժամկետային ավանդները 2–րդ եռամսյակում կրճատվել են 9.12%ով` կազմելով 195.1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում իրավաբանական անձանցից 2013 թվականի երկրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, առաջին եռամսյակի համեմատ, կրճատվել է 9.12 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 195.1 մլրդ դրամ:

2013 թվականի երկրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է Ամերիաբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 15.1 տոկոսը (շուրջ 29.4 մլրդ դրամ, առաջին եռամսյակի համեմատ 3.30 տոկոսի աճ):

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Արդշինինվեստբանկը (ավելի քան 29.1 մլրդ դրամ, անկումն առաջին եռամսյակի համեմատ` 4.28 տոկոսով), Կոնվերսբանկը ավելի քան 23.8 մլրդ դրամ (աճը` 1.65 տոկոս), Արցախբանկը` 19.5 մլրդ դրամ (անկումը` 4.41 տոկոս), HSBC Բանկ Հայաստանը` 17.5 մլրդ դրամ (աճը`15.04 տոկոս)։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների համախառն ծավալը 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 1 340.9 մլրդ դրամ։

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են շուրջ 2 213.9 մլրդ դրամ:

2012 թվականի հունիսի  30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 478 մասնաճյուղով ($1 – 405.94 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև