Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը II եռամսյակում աճել է 2.9%–ով` մինչև 74.5 մլրդ դրամ

28.08.2013 14:34
Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը II եռամսյակում աճել է 2.9%–ով` մինչև 74.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը 2013 թվականի 2–րդ եռամսյակում աճել է 2.9 տոկոսով` մինչև 74.5 մլրդ դրամ։

Երկրորդ եռամսյակի արդյունքներով բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով` հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը 2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ կազմել է 1 677.1 մլրդ դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակի 1 646.6 մլրդ դրամի դիմաց։ Փաստորեն, պետձեռնարկությունների վարկավորմանը բաժին է ընկել բանկային համակարգի համախառն վարկային պորտֆելի 4.45 տոկոսը։

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությունը, մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում 2013 թվականի հունիսի վերջի դրությամբ առաջատարը Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբն է, որի բաժնեմասը տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 27.5 տոկոս։ «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի համախառն վարկային պորտֆելում 13.81 տոկոսը կամ 20.5 մլրդ դրամը բաժին է ընկնում պետձեռնարկությունների վարկավորմանը։

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում հարկ է նաև նշել Արդշինինվեստբանկը (20,4 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը (14,2 մլրդ դրամ), Արցախբանկը (8.7 մլրդ դրամ) և Զարգացման հայկական բանկը (3.9 մլրդ դրամ)։ Տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռն այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 13.81 տոկոս, 7.13 տոկոս, 13.80 տոկոս և 10.22 տոկոս։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 478 մասնաճյուղերով ($1 – 405,94 դրամ)։ -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև