Հայաստանի բանկերում II եռամսյակում դրամական միջոցների զուտ ներհոսքը 97,2 մլրդ դրամ է կազմել

28.08.2013 16:58
Հայաստանի բանկերում II եռամսյակում դրամական միջոցների զուտ ներհոսքը 97,2 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում 2013թ.–ի երկրորդ եռամսյակում դրամական միջոցների մաքուր ներհոսքը կազմել է մոտ 97,2 մլրդ դրամ։

Բանկերի` 2013թ.–ի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հունիսի 30-ի դրությամբ դրամական միջոցների մնացորդը ու դրանց հավասարեցված միջոցները բանկերում հասել է 516,3 միլիարդ դրամի՝ տարեսկզբի 419,1 միլիարդ դրամի դիմաց:

Միաժամանակ բանկերի օպերացիոն գործունեության արդյունքում գրանցվել է դրամական միջոցների ներհոսք, որը կազմել է 85,1 միլիարդ դրամ: Ներդրումային գործունեության արդյունքում գրանցվել է 1,8 միլիոն դրամի արտահոսք, ընդ որում ֆինանսական գործունեության արդյունքում գրանցվել է 16 միլիարդ դրամի արտահոսք: Դրամական միջոցների և դրանց համարժեք միջոցների վրա արտարժույթի փոխարժեքների փոփոխությունների ազդեցությունը դրական է եղել և կազմել է 2,1 միլիարդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` տասը բանկերում 48,5 միլիարդ դրամի դրամական միջոցների արտահոսք է գրանցվել, այս ցուցանիշով առաջատար դիրքում գտնվող չորս բանկերի մոտ ընդհանուր մաքուր ներհոսքը կազմել է 145,8 միլիարդ դրամ:

2013թ.–ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 478 մասնաճյուղով: (1 դոլարը 405,94 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև