Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 28–ին 406,00 դրամ է կազմել

28.08.2013 19:46
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 28–ին 406,00 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 28-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,00 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 4,8 մլն դոլարի (շուրջ 1,94 մլրդ դրամ) 35 գործարք: Միաժամանակ օգոստոսի 28–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Օգոստոսի 28–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 405,95 դրամ, 1 եվրոն` 542,84 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև