Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

29.08.2013 11:35
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սիրիայի վերաբերյալ մտավախությունների հետևանքով դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Առուվաճառքի ավարտին դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ և կազմել 1,3339  դոլար` նախորդ առուվաճառքի 1,3393 դոլարի դիմաց։  Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` նախորդ առուվաճառքների ավարտին գրանցած 97,03 իենի փոխարեն մեկ դոլարի դիմաց կազմելով 97,64 իեն։ ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` 81,13 կետից հասնելով 81,41 կետի։

Սիրիայում իրավիճակը կրկին սրվեց օգոստոսի 21–ին, երբ մի շարք ԶԼՄ–ներ հայտնեցին, որ Դամասկոսի ծայրամասերում կառավարության զորքերը քիմիական զենք են կիրառել։  Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիան հաստատում է, որ զոհերի թիվը կազմում է մոտ 1,3 հազար մարդ։ Դրանից հետո Արևմուտքում սկսեցին բացահայտ խոսել այն մասին, որ հնարավոր է` միջամտեն սիրիական հակամարտությանը։

Bloomberg գործակալության հաշվարկով` ընթացիկ տարում դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների նկատմամբ աճել է 5,1%–ով, եվրոն ` 6,4%–ով, իսկ իենը նվազել է 7,9%ով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև