Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման աճը II եռամսյակում կազմել է 1,1%

29.08.2013 13:38
Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման աճը II եռամսյակում կազմել է 1,1%

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի . /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից 2013թ.-ի երկրորդ եռամսյակում արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալն ավելացել է 1,1 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 300,9 մլրդ դրամ:

Բանկերի` 2013թ.-ի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 1 677,1 մլրդ դրամ՝ 2013թ.-ի նախորդ եռամսյակում տրված 1 646,6 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, բանկային համակարգում հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերության ոլորտի վարկավորման գծով առաջատար է Արդշինինվեստբանկը, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 15,7%: Արդշինինվեստբանկի համախառն վարկային պորտֆելում ավելի քան 32,1%–ը կամ ավելի քան 47,3  մլրդ դրամ բաժին է հասնում արդյունաբերության վարկավորմանը (2013թ.-ի նախորդ եռամսյակում` 43,7 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը (շուրջ 36,4 մլրդ դրամ), ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (34,5 մլրդ դրամ), ՎՏԲ–Հայաստան բանկը (շուրջ 28,4 մլրդ դրամ) և HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 28,2 մլրդ դրամ):

Նշված բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 37,4%, 20%, 14,6% և 20,3%։

2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ` 478 մասնաճյուղով: (1 դոլարը` 405,95 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև