Ճապոնիայի վիճակագրական տվյալների ֆոնին ԱԽՏ բորսաներում առավելապես աճ է գրանցվել

30.08.2013 10:41
Ճապոնիայի վիճակագրական տվյալների ֆոնին ԱԽՏ բորսաներում առավելապես աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի դրական մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ առուվաճառքներն առավելապես աճով են բացել, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0,84 տոկոսով՝ մինչև 13573,24 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,80 տոկոսով՝ հասնելով 1922,80 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ը գտնվում է «կարմիր գոտում» և կազմում է 5086,80 կետ:

Ուրբաթ Ճապոնիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը հայտնել է, որ երկրի արդյունաբերական արտադրության աճը հուլիսին կազմել է 3.2 տոկոս։ Հուլիսին սպառողական գներն աճել են 0.7 տոկոսով, ինչը նույնպես վկայում է, որ տնտեսությունն աշխուժանում է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև