Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը II եռամսյակում նվազել է 1,5%–ով` հասնելով 346,9 մլրդ դրամի

30.08.2013 12:54
Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը II եռամսյակում նվազել է 1,5%–ով` հասնելով 346,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում, 2013թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 1,5 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 346,9 մլրդ դրամ:

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2013թ.-ի երկրորդ եռամսյակում տնտեսությանը հատկացված վարկերի ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 1 677,1 մլրդ դրամ՝ 2013թ.-ի առաջին կիսամյակի 1 646,6 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է ՎՏԲ–Հայաստան բանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 11,9 տոկոս: Բանկի համախառն վարկային պորտֆելի շուրջ 21,4 տոկոսը կամ ավելի քան 41,6 մլրդ դրամը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը (2013թ.-ի առաջին եռամսյակի վերջին` 35,7 մլրդ դրամ):

Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 40,5 մլրդ դրամ), Ամերիաբանկը (շուրջ 32,2 մլրդ դրամ), Ինեկոբանկը (շուրջ 30,7 մլրդ դրամ) և Արարատբանկը (շուրջ 26,3 մլրդ դրամ):

Այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 29,1%, 19,2%, 38,9% և 44,9%։

2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկի՝ 478  մասնաճյուղով ($1 –ը` 405,91 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև