Հայաստանում փողի բազան հուլիսին ավելացել է 10%–ով և կազմել է շուրջ 724,9 մլրդ դրամ

30.08.2013 14:28
Հայաստանում փողի բազան հուլիսին ավելացել է 10%–ով և կազմել է շուրջ 724,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի հուլիսի արդյունքներով հունիսի համեմատ ավելացել է 10%–ով և կազմել է շուրջ 724,9 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը հուլիսի վերջին կազմել է ավելի քան 415,3 մլրդ դրամ` հունիսի 404,2 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 166,7 մլրդ դրամ` հունիսի վերջին գրանցված ավելի քան 147,6 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 139,6 մլրդ դրամ` հունիսի վերջի 104,5 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի հուլիսի վերջին կազմել են շուրջ 2013 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ կրճատվելով 10 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 317,9 մլրդ դրամ` հունիսի վերջի ավելի քան 289,2 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը` 405,91 դրամ)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև