Հայաստանում փողի զանգվածի ծավալը հուլիսին ավելացել է 2.1%–ով և 1 412,2 մլրդ դրամ կազմել

30.08.2013 14:38
Հայաստանում փողի զանգվածի ծավալը հուլիսին ավելացել է 2.1%–ով և 1 412,2 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի հուլիսի վերջին, հունիսի համեմատ, աճել է 2.1%–ով և կազմել է ավելի քան 1 412,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 365,1 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված ավելի քան 351,8 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 164,7 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 162,3 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 219 մլրդ դրամ է կազմել` հունիսի վերջի 217,1 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 663,3 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջին գրանցված 651,9 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը հուլիսի վերջին 1,95 է կազմել՝ հունիսի համեմատ նվազելով 0,15 կետով։ (1 դոլարը` 405,91 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև