30.08.2013 16:15
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի ավելի քան 5.1 մլրդ դրամի աճ: 2013թ. առաջին կիսամյակի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 5.5% աճ` հասցնելով այն մինչև 97.4 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է 76.6%: Ընդ որում` հաշվետու վեց ամիսների ընթացքում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3.8%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 127.1 մլրդ ՀՀ դրամ:
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 109.9 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 4.1%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է 17.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ ՀՀ դրամ:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: –0- ($1 – 405,91 դրամ է)։—0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: