Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2.9%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16937,94 դրամ

02.09.2013 14:04
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2.9%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16937,94 դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2.9 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  484,88 դրամով` սեպտեմբերի 2–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16937,94 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 18410,80 դրամ (527,04 դրամ աճ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`  ոսկի`  գնման գին` 16937.94 (+484.88), բացթողնման գին` 18410.80 (+527.04), արծաթ` գնման գին` 290.77 (+13.93), բացթողնման գին` 316.05 (+15.14),   պլատին`  գնման գին`18369.36 (+119.31), բացթողնման գին` 19966.70 (+129.69),   պալադիում`  գնման  գին`8895.03 (-112.31),     բացթողնման գին` 9668.51 (-122.08): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև