ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը հունիսին աճել է 19,8%–ով`կազմելով 1,79 միլիոն մարդ

02.09.2013 15:02
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը հունիսին աճել է 19,8%–ով`կազմելով 1,79 միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի հունիսին կազմել է 1 779 651` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվը հունիսի վերջին կազմել է 73,3  հազար (2012 թվականի հունիսի համեմատ` 3,4% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 706 հազար (20,7% աճ)։

Հունիսի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 2 986,9 հազար հաշվեհամար։ Այդ ցուցանիշը 68,4 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2 826,8 հազար (2012թ.–ի հունիսի համեմատ` 71,5% աճ), իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 158,9 հազար` անցյալ տարվա հունիսի համեմատ ավելանալով 28,5 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի ընդհանուր հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։Ըստ 2013թ.–ի հուլիսի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 719,159 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 13,5 մլրդ դրամով կամ 1,9 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 156,4 մլրդ դրամով կամ 27,8 տոկոսով ($1–ը 406,24 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև