Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 2–ին 408,50 դրամ է կազմել

02.09.2013 17:16
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 2–ին 408,50  դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 2-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 408,50 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 600 հազար դոլարի (շուրջ 245,1 մլն դրամ) 2 գործարք: Միաժամանակ հուլիսի 29–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Սեպտեմբերի 2–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 406,76  դրամ, 1 եվրոն` 537,78 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև