Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013թ.–ի հուլիսին աճել է 2.9%–ով

02.09.2013 19:04
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013թ.–ի հուլիսին աճել է 2.9%–ով

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել են 2.9 տոկոսով՝ ամսվա վերջին  կազմելով 23,2 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,38 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 98,5 տոկոսը կամ շուրջ 22,9 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 82 մլրդ դրամ՝ ավելանալով 15,8 տոկոսով, դրանցից 72,8 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա հուլիսին հունիսի համեմատ կազմել է  1 575,7 միլիարդ դրամ՝ մայիսի համեմատ նվազելով 0.02 տոկոսով։

2013 թվականի հուլիսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 681,2 մլրդ դրամ։ ($1 – 406,76 դրամ)—0–


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև