Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 3rd, 2013

    Լոնդոնում ոսկու գինն այսօր չի փոխվել

    Tuesday, September 3rd, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր չի փոխվել, այն բանից հետո, երբ նախօրեին այն նվազել է մինչև իր շաբաթական նվազագույնը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1391,25 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 23–ից ի վեր, գրում է РБК–ն։

    Հայաստանում բորսային գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 3,6 անգամ` կազմելով 4 մլրդ դրամ

    Tuesday, September 3rd, 2013

    NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի երկրորդ եռամսյակում մոտ 4 մլրդ դրամ է կազմել` 2012թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 3,6 անգամ, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    Nokia–ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 40 տոկոսով

    Tuesday, September 3rd, 2013

    Nokia ֆիննական ընկերության բաժնետոմսերը Հելսինկիի ֆոնդային բորսայում այսօր առավոտյան ավելի քան 40 տոկոսով թանկացել են։ Երեկ ընկերության բաժնետոմսերի առուվաճառքը փակվել էր մեկ բաժնետոմսի դիմաց 2.96 եվրո կետում, իսկ այսօր ընկերության մեկի բաժնետոմսը տատանվում է 4,15-4,2 եվրոյի մակարդակում, հայտնում է РБК–ն։

    Հայաստանում ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին ավելացել է 19,3%–ով և 341.8 հազար դրամ կազմել

    Tuesday, September 3rd, 2013

    Հայաստանում ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, ավելացել է 19,3%–ով և 341 865 հազար դրամ կազմել, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանում ապահովագրավճարների գումարը II եռամսյակում նվազել է 0,6%-ով՝ կազմելով 11,3 մլրդ դրամ

    Tuesday, September 3rd, 2013

    Հայաստանում ապահովագրավճարների գումարը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 0,6 տոկոսով՝ կազմելով շուրջ 11,3 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

    Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

    Tuesday, September 3rd, 2013

    Սեպտեմբերին ԱՄՆ տնտեսության խթանման ծրագիրը կրճատելու վերաբերյալ առկա սպասումների ֆոնին դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է banki.ru–ն։

    ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել

    Tuesday, September 3rd, 2013

    Ճապոնական իենի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի, Չինաստանում վերամշակող արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության վիճակագրության դրական տվյալների,, ինչպես նաև ճապոնական ընկերությունների տնտեսական բարձր ցուցանիշների ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան բորսաներում աճ է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։