Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

03.09.2013 11:17
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերին ԱՄՆ տնտեսության խթանման ծրագիրը կրճատելու վերաբերյալ առկա սպասումների ֆոնին դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է banki.ru–ն։

Առուվաճառքի ավարտին դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ և կազմել 1,3193 դոլար` նախորդ առուվաճառքի 1,3221 դոլարի դիմաց։  Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` նախորդ առուվաճառքների ավարտին գրանցած 98,16 իենի փոխարեն մեկ դոլարի դիմաց կազմելով 99,33 իեն։ ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` 82,03 կետից հասնելով 82,28 կետի։

«Կարծում եմ, որ դոլարի փոխարժեքը կթանականա ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տնտեսության խթանումը կրճատելու սպասումների պատճառով»,– ենթադրում է Societe Generale արժույթի գծով ստորաբաժանման տնօրեն Կեսկե Սուզուկին։

Ներդրողները ենթադրում են, որ այս շաբաթ կհրապարակվի ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրությունը, ինչը, ըստ նրանց, կարող է ազդել ԱՄՆ ԴՊՀ–ի` քանակական մեղմացման ծրագրի կրճատման որոշման վրա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև