Հայաստանում ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին ավելացել է 19,3%–ով և 341.8 հազար դրամ կազմել

03.09.2013 13:01
Հայաստանում ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին ավելացել է 19,3%–ով և 341.8 հազար դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, ավելացել է 19,3%–ով և 341 865 հազար դրամ կազմել, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

2013 թվականի հունիսին ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են հանքարդյունաբերության ոլորտում` մոտ 434,3 հազար դրամ, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում` մոտ 341,8 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում` 309,5 հազար դրամ։

2013 թվականի հունիսին Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են ավելի քան 87.2 հազար դրամ, ծառայությունների ոլորտը` 97.6 հազար դրամ, գյուղատնտեսությունը, անտառատնտեսությունը և ձկնորսությունը` 98.4 հազար դրամ։

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հունիսին կազմել է 147 257 դրամ, ինչը 0,09 տոկոսով քիչ է մայիսի ցուցանիշից և 4.3 տոկոսով շատ 2012 թվականի հունիսի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հունիսին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 235,2 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 101.5 հազար դրամ։ Երևանում 2013 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 157 903 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն, Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հուլիսին կազմել է 155 008 դրամ ($377 կամ  12 351 ռուբլի), ինչը 5.2 տոկոսով շատ է հունիսի ցուցանիշից։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև