Nokia–ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 40 տոկոսով

03.09.2013 13:49
Nokia–ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 40 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Nokia ֆիննական ընկերության բաժնետոմսերը Հելսինկիի ֆոնդային բորսայում այսօր առավոտյան ավելի քան 40 տոկոսով թանկացել են։ Երեկ ընկերության բաժնետոմսերի առուվաճառքը փակվել էր մեկ բաժնետոմսի դիմաց 2.96 եվրո կետում, իսկ այսօր ընկերության մեկի բաժնետոմսը տատանվում է 4,15-4,2 եվրոյի մակարդակում, հայտնում է РБК–ն։

Գների այս ցատկը կապված է առավոտյան հրապարակված հաղորդագրության հե, որի համաձայն ֆիննական ընկերությունը պայմանավորվել է Microsoft ընկերության հետ վաճառել իր բջջային հեռախոսների, սմարթֆոնների ու այլ բջջային սարքերի  մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը

Գործարքի արժեքը 5.44 մլրդ եվրո է, ընդ որում` Nokia–ն այդ գումարը կստանա «կենդանի» փողով։ Փորձագետների կարծիքով` այս գործարքը թույլ կտա ընկերությանը զգալիորեն բարելավել սեփական ֆինանսական դրությունն ու կենտրոնանալ գործունեության այլ ուղղությունների, մասնավորապես նավիգացիոն հավելվածների ու քարտերի մշակման վրա։

Nokia–ի տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիիլասմաան վստահություն է հայտնել, որ այս գործարքը լավագույն որոշումն է եղել ընկերության ու բաժնետերերի համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև