Հայաստանում բորսային գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 3,6 անգամ` կազմելով 4 մլրդ դրամ

03.09.2013 15:47
Հայաստանում բորսային գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 3,6 անգամ` կազմելով 4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի երկրորդ եռամսյակում մոտ 4 մլրդ դրամ է կազմել` 2012թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 3,6 անգամ, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով` ռեպո գործառնությունների ծավալը եռամսյակի ավարտին կազմել է 363,5 մլն դրամ: Միաժամանակ բաժնետոմսերով գործարքները կազմել են  624,1  մլն դրամ, պետական պարտատոմսերով գործարքները՝ մոտ 1 763,1 մլն դրամ, կորպորատիվ պարտատոմսերով գործարքները՝ 1347,2 մլն դրամ:

Պաշտոնական տվյալներով` 2013 թվականի երկրորդ եռամսյակում իրականացվել է 123 գործարք, իսկ լիսթինգ անցած կազմակերպությունների թիվը կազմել է 14:

Միաժամանակ, ներդրումային ծառայություններ տրամադրող անձանց կողմից իրականացված գործարքների ծավալը 2013 թվականի երկրորդ եռամսյակի ավարտին կազմել է 1 426,7 մլրդ դրամ` ավելանալով 17,6 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում երկրորդ եռամսյակի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 9 կազմակերպություն և արժեթղթերի 14 էմիտենտ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ ($1 – 406,76 դրամ է ). -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև