Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 4th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 4–ին 412 դրամ է կազմել

    Wednesday, September 4th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 4–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 412 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 4–ին 410,39 դրամ է կազմել

    Wednesday, September 4th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 4–ի արդյունքներով, սեպտեմբերի 3–ի ցուցանիշի համեմատ, աճել է 2,66 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,39 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ներդրումային ընկերությունների կուտակված շահույթը մեկ կիսամյակում ավելացել է 84,8%–ով` կազմելով 643,8 մլն դրամ

    Wednesday, September 4th, 2013

    Հայաստանի ներդրումային ընկերությունների կուտակված շահույթը 2013թ.–ի հինգ ամիսների ընթացքում կազմել է 643,8 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 84,8 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

    Ներդրումային ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների շրջանառության ծավալը հունիսին կազմել է 47,6 մլրդ դրամ

    Wednesday, September 4th, 2013

    Ներդրումային ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների շրջանառության ծավալը 2013թ.–ի հունիսին կազմել է 47,6 մլրդ դրամ` մայիսի համեմատ նվազելով 37,6 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։

    Լոնդոնում ոսկու գինն այսօր չորս առևտրային օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1400 դոլ./ունցիա մակարդակը

    Wednesday, September 4th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր չորս առևտրային օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1400 դոլ./ունցիա մակարդակը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է մոտ 1 տոկոսով և պաշտոնապես կազմել 1403,75 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 29–ից ի վեր, գրում է РБК–ն։

    ԱԽՏ բորսաները բացվել են անկմամբ` Սիրիային ԱՄՆ-ի հնարավոր հարվածի ֆոնին

    Wednesday, September 4th, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` սեպտեմբերի 4-ին, առուվաճառքները սկսել են նվազմամբ` Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների հարցի անորոշության ֆոնի ներքո, վկայում են վաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard-ի հետ հատուկ ակցիա է իրականացնում

    Wednesday, September 4th, 2013

    Սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացնում է հատուկ ակցիա: