«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard-ի հետ հատուկ ակցիա է իրականացնում

04.09.2013 11:29
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard-ի հետ հատուկ ակցիա է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացնում է հատուկ ակցիա:

Ցանկացած հաճախորդի ցանկության դեպքում 1 տարի ժամկետով կտրամադրվի MasterCard Standard տեսակի վճարային քարտ` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:

MasterCard Standard ոչ չիպային քարտ ցանկացողներին բանկն առաջարկում է ոչ չիպային MasterCard Gold տեսակի վճարային քարտ` 1 տարի ժամկետով, 2000 ՀՀ դրամ սպասարկման վճարով, առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի:

Բանկի առևտրային կետերում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold տեսակի վճարային քարտերի բոլոր քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում կապահովվի 1% cash-back:

Բանկի քարտով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին կհաշվեգրվեն միավորներ: Հաղթող կճանաչվեն ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցները, որոնք կպարգևատրվեն թանկարժեք նվերներով` IPhone, IPAD, թվային տեսախցիկներ, IPOD և այլն: Ակցիայի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբեր ամսին, երբ էլ տեղի կունենա նվերների հանձնման պաշտոնական արարողությունը:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ ($1 – 407,73 դրամ է)։ —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև