04.09.2013 14:45
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր չորս առևտրային օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1400 դոլ./ունցիա մակարդակը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է մոտ 1 տոկոսով և պաշտոնապես կազմել 1403,75 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 29–ից ի վեր, գրում է РБК–ն։
Ոսկին Լոնդոնում այսօր տատանվում է արագ շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1402,4-1415,0 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1404,1 դոլար/ունցիա։
Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):
- 3 սեպտեմբերի – 1391,25 (AM Fix), 1399,50 (PM Fix);
- 2 սեպտեմբերի – 1391,25 (AM Fix), 1392,25 (PM Fix);
- 30 օգոստոսի – 1392,75 (AM Fix), 1394,75 (PM Fix);
- 29 օգոստոսի – 1406,25 (AM Fix), 1407,75 (PM Fix);
- 28 օգոստոսի – 1425,50 (AM Fix), 1419,50 (PM Fix).
Ոսկին Լոնդոնյան շուկայում շարունակում է վերականգնել հունիսյան կորուստը։ Սակայն այն բանից հետո, երբ 2013թ.–ի օգոստոսի 28–ին Լոնդոնյան շուկայում AM Fixing–ի գինը 3,5 ամսում հասավ իր առավելագույնին` 1425,50 դոլ./ունցիա, ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ։
Այդուհանդերձ Լոնդոնում ոսկու գինը հունիսին նվազեց 207,00 դոլարով (-14,7%)։ Այդ թվում 2013թ.–ի հունիսի 28–ին դրա AM Fixing–ի գինը հասավ գրեթե երեք տարվա ամենացածր նշանակմանը` մինչև 1203,25 դոլ./ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2010 թվականի օգոստոսի 12–ից ի վեր։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: