Հայաստանի ներդրումային ընկերությունների կուտակված շահույթը մեկ կիսամյակում ավելացել է 84,8%–ով` կազմելով 643,8 մլն դրամ

04.09.2013 16:53
Հայաստանի ներդրումային ընկերությունների կուտակված շահույթը մեկ կիսամյակում ավելացել է 84,8%–ով` կազմելով 643,8 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների կուտակված շահույթը 2013թ.–ի հինգ ամիսների ընթացքում կազմել է 643,8 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 84,8 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

ԿԲ տվյալների համաձայն, ներդրումային ընկերությունների ակտիվների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 27,5 մլրդ դրամ (աճը` 21%), իսկ պարտավորությունները` 23,3 մլրդ դրամ (աճը`19,2%)։

Հունիսի վերջի դրությամբ ներդրումային ընկերությունների կապիտալն աճել է 32,3 տոկոսով` կազմելով 4,1 մլրդ դրամ ($1 – 407,73 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև