Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 5th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 5–ին 412.79 դրամ է կազմել

    Thursday, September 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 5–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 412.79 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 5–ին 412 դրամ է կազմել

    Thursday, September 5th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 5–ի արդյունքներով, սեպտեմբերի 4–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1.61 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում գնաճը հունվար–հուլիսին հավասար է ԱՊՀ–ի միջին ցուցանիշին` 3.2%

    Thursday, September 5th, 2013

    Հայաստանում գնաճը 2013 թվականի հունվար–հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավասար է ԱՊՀ–ի միջին ցուցանիշին` 3.2 տոկոսի, հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն։

    Վերլուծաբանները հայկական դրամի թուլացումը Մաքսային միությանը միանալու հանգամանքով չեն պայմանավորում. կարծիք

    Thursday, September 5th, 2013

    Հայկական դրամը կշարունակի թուլանալ, կարծում է FOREX CLUB–ի վերլուծաբան Միքայել Վերդյանը` «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանելով երկրի արժութային շուկայում տիրող իրավիճակը։

    Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը

    Thursday, September 5th, 2013

    Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառության աճը մեկ կիսամյակում աճել է 37%–ով

    Thursday, September 5th, 2013

    2013թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառությունը կազմել է 1 872 757 հազար դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 37 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ԱԽՏ բորսաներն աճով են բացվել` ԱՄՆ ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին

    Thursday, September 5th, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները հինգշաբթի` սեպտեմբերի 5-ին, առուվաճառքները սկսել են աճով` ամերիկյան ֆոնդային ցուցիչների երեկվա աճի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։