ԱԽՏ բորսաներն աճով են բացվել` ԱՄՆ ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին

05.09.2013 10:55
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել` ԱՄՆ ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները հինգշաբթի` սեպտեմբերի 5-ին, առուվաճառքները սկսել են աճով` ամերիկյան ֆոնդային ցուցիչների երեկվա աճի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 0,61 տոկոսով՝ մինչև 14140,20 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,46 տոկոսով՝ հասնելով 1941,86 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ը աճել է 0,19 տոկոսով՝ հասնելով 5171,70 կետի։

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի աճել են Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)` շրջանների տնտեսական դրության մասին ամփոփիչ հրապարակումների ֆոնին։ ԴՊՀ–ի համաձայն, ԱՄՆ–ի բոլոր 12 շրջանները հուլիսի կեսից մինչև օգոստոսի վերջն ընկած ժամանակահատվածում տնտեսական աճ են ցուցադրել։ Արդյունաբերության ակտիվությունը փոքր–ինչ ավելացել է, սպառողների ծախսերն աճել են շրջանների մեծ մասում։ Անշարժ գույքի և շինարարության ոլորտում չափավոր աճ է գրանցվել, իսկ ահա բանկային հատվածում վարկավորման ոլորտում ակտիվության ոչ մեծ նվազում է գրանցվել։

«ԱՄՆ ԴՊՀ–ի հրապարակած «գիրքը» հանգստացրել է այն ներդրողներին, ովքեր կասկածներ ունեին տնտեսության վերականգնման տեմպերի և որակի առումով»,– ասել է SMBC Nikko Securities ընկերության մենեջեր Խիրոիչի Նիսին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև