«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառության աճը մեկ կիսամյակում աճել է 37%–ով

05.09.2013 11:35
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի անկանխիկ սպասարկման  կետերում իրականացված գործարքների շրջանառության աճը մեկ կիսամյակում աճել է  37%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  2013թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի անկանխիկ սպասարկման  կետերում իրականացված գործարքների շրջանառությունը կազմել է 1 872 757 հազար դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 37 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, հուլիսի 1–ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից 2013թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում թողարկված վճարային քարտերի քանակը կազմել է  7698, որից VISA –  3787,  MasterCard – 3903, ArCa - 8:

Ակտիվ քարտերի քանակը 2013թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ կազմել է 31 230, որից VISA –  20 750, MasterCard –  9 105, ArCa – 1 375, իսկ աշխատավարձային ծրագրերը`150:

Բանկը նախատեսում է մինչև 2013թ. տարեվերջ քարտերի թիվը հասցնել մինչև 40 000, քարտային շրջանառությունը` մինչև 70 000 մլն ՀՀ դրամ, իսկ աշխատավարձային ծրագրերը` մինչև 157:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ ($1 – 410,39 դրամ է)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև